Բաժիններ՝

SpaceX-ը չկարողացավ ուղեծիր դուրս բերել ԱՄՆ-ի գաղտնի արբանյակը. Reuters

Zuma կոդային անվանմամբ գաղտնի արբանյակը, որն արձակվել էր Իլոն Մասքի SpaceX ամերիկյան ընկերության Falcon 9 տանող հրթիռով, չի հասել հաշվարկային ուղեծիր եւ կործանվել է օվկիանոս ընկնելիս: Այս մասին հայտնել է Reuters-ը:

Falcon 9-ը մեկնարկել է հունվարի լույս 8-ի գիշերը: Ութ րոպե անց տանող հրթիռի բազմակի օգտագործման առաջին աստիճանն ուղղաձիգ դրությամբ բարեհաջող իջել է հատուկ վայրԷջքային հրապարակ: Բայց հաշվարկային ուղեծիր դուրս գալ հրթիռը չի կարողացել: ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել, սակայն այս պահին դիվերսիայի կամ որեւէ այլ միջամտության նշաններ չկան: SpaceX-ում հրաժարվել են մեկնաբանել պատահածը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս