Թրամփն իր թեկնածությունը կառաջադրի 2020 թվականի նախագահական ընտրություններում. Սպիտակ տուն
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել պետության ղեկավարի՝ 2020 թվականին կայանալիք ընտրություններում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Հոգան Գիդլին:
«Նա ապայմանորեն վերստին կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում»,- հայտարարել է նա: Ընդսմին, ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, Գիդլին նշել է, որ պետության ղեկավարի պաշտոնում գտնվելու ընթացքում Թրամփն արդեն նշանակալի հաջողությունների է հասել տնտեսական զարգացման բնագավառում, ինչպես նաեւ ապահովել է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության ջախջախումը: