Բաժիններ՝

Բիլ Քլինթոնը պահանջել է անհապաղ ազատել Reuters-ի՝ Մյանմայում ձերբակալված լրագրողներին

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հունվարի 8-ին Մյանմայի իշխանություններից պահանջել է ազատ արձակել Reuters լրատվական գործակալության երկու ձերբակալված աշխատակիցներին։

«Ազատ մամուլը ազատ հասարակության կարեւոր բաղադրիչն է,- գրել է նա իր Twitter-ում:- Լրագրողների կալանավորումը որտեղ էլ որ դա լինի, անընդունելի է: Reuters գործակալության՝ Մյանմայում ձերբակալված լրագրողները պետք է անհապաղ ազատ արձակվեն»:

Reuters-ի տվյալներով՝ լրագրողները Յանգոնում դատարանի առաջ կկանգնեն հունվարի 10-ին: Դա կլինի արդեն երկրորդ դատական նիստը, որտեղ, ինչպես նշում է գործակալությունը, նրանց կարող են մեղադրանքներ առաջադրվել: Լրագրողները ձերբակալվել են դեկտեմբերի 12-ին: Ինչպես հայտարարել  էլրագրողների փաստաբանը, նրանց կասկածում են պետական գաղտնիքի հրապարակման մեջ, հաղորդել  ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս