Սեուլը ԿԺԴՀ-ին առաջարկել է անցկացնել բաժանված ընտանիքների հարազատների հանդիպում
Կորեայի Հանրապետությունը ԿԺԴՀ-ին առաջարկել է լուսնային Նոր տարում, որը նշվելու է փետրվարի 16-ին, անցկացնել 1950-1953 թվականների պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների հարազատների հանդիպում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Կորեայի Հանրապետության միավորման նախարարության ներկայացուցիչը:
«Փանմունջոնում կայացած բանակցությունների ընթացքում հարավկորեական կողմը հանդես եկավ բաժանված ընտանիքների հանդիպում կազմակերպելու առաջարկությամբ»,- հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը: Նա հավելել է, որ ԿԺԴՀ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները կայցելեն հարավկորեական Փյոնչհան՝ ձմեռային Օլիմպիական խաղերին: Բանակցությունների ընթացքում հարավկորեական կողմը նաեւ առաջարկել է մոտ ապագայում բանակցություններ կազմակերպել երկու երկրների զինվորական հրամանատարության ներկայացուցիչների միջեւ:
Այդ քայլը պետք է նպաստի լարվածության թուլացմանը Կորեական թերակղզում, նշել է գերատեսչության ներկայացուցիչը՝ չհայտնելով հյուսիսկորեական կողմի արձագանքի մասին: Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի միջեւ հարաբերությունների նորմալացման շուրջ երկխոսության առաջին փուլը հունվարի 9-ի առավոտյան սկսվել է Փանմունջոն սահմանամերձ կետում: 2015 թվականի դեկտեմբերից ի վեր միջկորեական առաջին բանակցությունների գլխավոր թեմա էր հայտարարված Սեուլի եւ Փենյանի հարաբերությունների բարելավմանն ուղղված գործնական քայլերը, մասնավորապես, Հյուսիսային Կորեայի մարզիկների հնարավոր մասնակցությունը Փյոնչհանի 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: