Ռոբերտ Նազարյանը՝ էներգետիկայի նախարա՞ր. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ քաղաքական շրջանակներում տեղեկություններ են շրջանառվում, որ շուտով իր պաշտոնին հրաժեշտ է տալու Էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը: Ասում են՝ նա ինքն է որոշել հրաժարական տալ, քանի որ էներգետիկայի ոլորտում կառավարության վարած քաղաքականության հետ համաձայն չէ:

«Ընդ որում՝ այն կարծիքը, թե նոր նախարար կնշանակվի Կարեն Կարապետյանի փեսան՝ Էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը, հավանական չի համարվում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ նոր նախարար է նշանակվելու Հանրային ծառայությունները կառավարվող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ով տարիներ առաջ Էներգետիկայի փոխնախարար է եղել»:

Թերթի հետ զրույցում Ռ. Նազարյանն ասել է, որ ինքը նման առաջարկ չի ստացել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031