Բաժիններ՝

Մոլորակում սննդի բոլոր աղբյուրների անհետացման դեպքում մարդիկ կկարողանան ապրել ևս 1149 օր՝ սնվելով մեկը մյուսով

Մոլորակում սննդի բոլոր աղբյուրների անհետացման դեպքում մարդիկ կկարողանան ապրել ևս 1149 օր՝ սնվելով մեկը մյուսով: Նման եզրակացություն է պարունակում բրիտանական գիտնականների հետազոտությունն, որը հրապարակվել է Journal of Physics Special Topics-ում:

«Այսօր Երկրագնդում ապրում է 7,6 մլրդ-ից ավելի մարդ, և մենք մտածմունքի մեջ ենք ընկել՝ ի՞նչ տեղի կունենա, եթե ամբողջ սնունդը անհետանա Երկրագնդի մակերեսից և վրա կհասնի համաշխարհային ճգնաժամը: Մենք հաշվարկել ենք, թե որքան երկար ժամանակ մարդկությունը կձգի, եթե սկսի սնվել բացառապես իր նմանների մսով»,- ասվում է հոդվածում:

Ըստ lenta.ru-ի, հաշվարկները ցույց են տալիս, որ մարդու մարմինը պարունակում է մոտ 125 հազար կիլոկալորիա, ինչը կհերիքի մեկ օրվա ընթացքում ևս 50 մարդու էներգիայով ապահովելու համար: Հետևաբար «մթերային ճգնաժամի» վրա հասնելուց հետո առաջին օրն կանհետանա մարդկության երկու տոկոսը, երկրորդ օրը՝ վերապրածների երկու տոկոսը, և այդպես շարունակ:

Ինչպես նշում են գիտնականները, մարդկության կյանքի տևողությունը կարող է երկարաձգվել, եթե ամենաուժեղ մարդիկ միավորվեն միավորումներում, որսան ավելի թույլերին ու մսի պաշար հավաքեն:

2017թ. ապրիլին Բրայթոնի (Մեծ Բրիտանիա) համալսարանի գիտնականները հաշվարկել են, որ մարդու մարմինը միջին հաշվով սնվելու ժամանակ կարող է տալ ոչ թե 125, այլ 143 հազար կիլոկալորիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս