Բաժիններ՝

Ի՞նչ պետք է իմանալ, եթե որոշել եք վարձակալության հանձնել անշարժ գույք

Ի՞նչ պետք է իմանալ, եթե որոշել եք վարձակալության հանձնել անշարժ գույք:

 Պատասխանում է իրավաբան Անահիտ Մկրտչյանը:

«Վարձակալության կարող են հանձնվել հողամասեր եւ մեկուսի բնական այլ օբյեկտներ, շենքեր, շինություններ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և այլ գույք, որոնք օգտագործման ընթացքում չեն կորցնում իրենց բնական հատկությունները:

Գույքը վարձակալության հանձնելու իրավունքը պատկանում է դրա սեփականատիրոջը կամ նրա կողմից լիազորված անձանց:

Անշարժ գույքը վարձակալության հանձնելիս անհրաժեշտ է կնքել վարձակալության պայմանագիր: Վարձակալության պայմանագրում պետք է նշվեն տվյալներ, որոնք թույլ են տալիս որոշակիորեն սահմանել այն գույքը, որը որպես վարձակալության օբյեկտ հանձնվում է վարձակալին: Պայմանագրում այդպիսի տվյալների բացակայության դեպքում վարձակալության օբյեկտի մասին պայմանը համարվում է չհամաձայնեցված, իսկ համապատասխան պայմանագիրը` չկնքված:

Անշարժ գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

Եթե վարձակալության ժամկետը պայմանագրում որոշված չէ, ապա վարձակալության պայմանագիրը կնքված է համարվում անորոշ ժամկետով:

Գույքը վարձակալության է հանձնվում դրա բոլոր պատկանելիքներով ու դրան վերաբերող փաստաթղթերով (տեխնիկական անձնագիր, որակի հավաստագիր և այլն), եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Վարձավճար մուծելու կարգը, պայմանները եւ ժամկետները որոշվում են վարձակալության պայմանագրով: Եթե պայմանագրով դրանք որոշված չեն, ապա կիրառվում են նույնանման գույքի վարձակալության ժամանակ համեմատելի հանգամանքներում սովորաբար գործող կարգը, պայմանները և ժամկետները:

Անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

Ինչպես վարձատուի, այնպես էլ վարձակալի պահանջով վարձակալության պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել»:

asparez.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս