Բաժիններ՝

Չե՞ք կարողանում քնել. կարդացեք սա

Budetezdorovy.ru-ն գրում է, որ ժամանակակից աշխարհում անքնությունը բավական տարածված խնդիր է։ Շատերն են գիշերային ժամերին փորձում քնել և հանգստացնել օրգանիզմը ծանր օրվանից հետո, բայց ոչինչ չի ստացվում։ Այս խնդիրն ունեցողների մի մասն այդ ճանապարհին սկսում է քնաբեր միջոցներ օգտագործել, որոնք օգնում են լուծել խնդիրը, սակայն կարող են նաև բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։

Միևնույն ժամանակ հարկավոր է լուծել այս խնդիրը, քանի որ օրգանիզմը քնից զրկելը հանգեցնում է գրգռվածության, անհանգստության, առողջության վիճակի վատացման։ Քնի հետ կապված խնդիրների դեպքում նկատելիորեն վատանում է ուղեղի աշխատանքը, մեծանում մի շարք հիվանդությունների առաջացման հավանականությունը։

Կայքն առաջարկում է բնական միջոց, որը կօգնի հաղթահարել քնի հետ կապված խնդիրները, և կողմնակի ազդեցություն չի ունենա օրգանիզմի վրա։

Բաղադրիչներ

  • 5 թեյի գդալ մեղր
  • 1 թեյի գդալ հիմալայան աղ։

Պատրաստման եղանակը։ Լավ խառնեք երկու բաղադրիչները, լցրեք ապակե տարայի մեջ, որը հերմետիկ փակվում է։

Օգտագործման եղանակը։ Ամեն օր քնելուց առաջ ½ կամ ¾ թեյի գդալ խառնուրդը դրեք լեզվի տակ։ Կարող եք նաև դրա վրա տաք ջուր ավելացնել, խառնել և խմել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս