Բաժիններ՝

Դատապարտյալների հիվանդանոցում 42-ամյա կալանավոր է մահացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

Այնտեղ գտնվող կալանավոր Արթուր Սաֆարյանը ինքնավնասում է կատարել, ինչի հետևանքով էլ բանտապետի ժամանակավոր պաշտոնակատար փոխգնդապետ Խաչիկ Հարությունյանի որոշմամբ՝ (քանի որ բանտապետ Տիգրան Նավասարդյանը գտնվում է ամանորյա արձակուրդում: Ըստ տեղեկություների՝ այն անցկացնում է Հայաստանից դուրս) տեղափոխվել է մենախուց: 

Կայքի տեղեկություններով, պատճառն այն է, որ բանտում իրենց արտոնյալ համարող դատապարտյալներ Էդգար Սիմոնյանն ու Սպարտակ Դանիելյանը ծեծի են ենթարկել Ա. Սաֆարյանին, ստիպելով որ նա տեղափոխվի այլ տեղամաս:

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում (ժողովրդին հայտնի՝ ՑԲ-ում) մահացել է նաև 42-ամյա կալանավոր Մհեր Խերունցը, ով առողջական խնդիրներ է ունեցել, և ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ նա մահացել է սրտանոթային անբավարարությունից:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031