Բաժիններ՝

Մխիթարյանի գնահատականը ու վիճակագրությունը Դերբիի հետ խաղում

«Whoscored.com»-ը ներկայացրել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների վիճակագրական տվյալներն ու գնահատականը «Դերբիի» հետ խաղում: Այս մասին հայտնում է armsport.am-ը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է հանդիպման առաջին խաղակեսին: Մեր ընտրանու կիսապաշտպանը խաղի ընթացքում դարպասին հարված չի կատարել:

Մխիթարյանը 51 փոխանցում է կատարել, իսկ ճշգրտությունը եղել է 84.3 տոկոս: 28-ամյա ֆուտբոլիստը կատարել է 2 սուր փոխանցում, 1 անգամ հաղթել է օդային պայքարում և 1 մեկ անգամ էլ խլել է գնդակը մրցակցից:

Հենրիխը խաղի կանոնները չի խախտել, իսկ նրա նկատմամբ կոպիտ խաղացել են միայն մեկ անգամ: Այսպիսով, Մխիթարյանը ստացել է 6.52 գնահատական:

«Կարմիր սատանաների» կազմում ամենաբարձր գնահատականը ստացել է Ջեյսի Լինգարդը (8.25), ում խփած գնդակը սկիզբ է դրել իր թիմի հաղթանակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս