Բաժիններ՝

Գավառի առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ Ծննդյան պատարագ

Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառ քաղաքի Սբ Աստվածածին եկեղեցում, նախագահությամբ թեմի առաջնորդական տեղապահ Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանի, մասնակցությամբ հոգեւոր ու դպրաց դասի, հունվարի 5-ին մատուցվեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան Պատարագ։

Պատարագիչ քահանան էր Գավառի հոգոր հովիվ Տեր-Գնել քահանա Մարտիրոսյանը։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Սուրբ Պատարագի ընթացքում Տեր-Գնել քահանա Մարտիրոսյանը, հանդես գալով քարոզախոսությամբ, հավատավոր հասարակությանը փոխանցեց Քրիստոսի Սուրբ Ծննդյան ուրախաբեր ավետիսը։

Հունվարի 6-ի առավոտյան, ներկայությամբ Գեղարքունիքի մարզի եւ Գավառ քաղաքի ղեկավարության, մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակազմերի, ուժային կառույցների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչների եւ անհատ քաղաքացիների տեղի ունեցավ մանուկ Հիսուսի Սուրբ Մկրտության արարողությունը։ Գավառի Սբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու տարվա կնքահայր ընտրվեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը։ Պատարագի ընթացքում ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը։

Պատարագիչ քահանան էր Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր-Կիրակոս վրդ. Դավթյանը, որի ձեռամբ էլ կատարվեց ջրօրհնեքի արարողությունը։ Սուրբ ջուրը բաժանվեց հավատավոր հասարակությանը։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031