Բաժիններ՝

Խոշոր վթար Արմավիր քաղաքում. կան վիրավորներ

Հունվարի 4-ին՝ ժամը 18:51-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի և Սայաթ Նովա պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C200» մակնիշի 30 VP 500 պետհամարանիշի (վարորդ՝ 1994 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի 03 OS 681 պետհամարանիշի (Վարորդ՝ 1988 թ. ծնված Ա. Ֆ.) ավտոմեքենային` այնուհետև կայանած «Opel Vectra B» մակնիշի 09 SS 532 պետհամարանիշի ավտոմեքենային:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը` «Mercedes C200» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ 1993 թ. ծնված Վ. Պ.-ը, 1995 թ. ծնված Մ. Մ.-ը և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, տեղափոխվել են Արմավիրի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս