
Վարսակ, դդում և շոկոլադ. անհավանական համեղ թխվածքաբլիթներ

Դդումով պատրաստված վարսակե թխվածքաբլիթները ստացվում են բուրումնավետ, շատ նուրբ և փափուկ: Եվ ոչ ոք նույնիսկ չի հասկանում, որ այս թխվածքաբլիթների համար հիմքը դդմի խյուսն է:
Բաղադրիչներ
1. Դդմի խյուս – 100 գ
2. Շաքարավազ – 100 գ
3. Աղ – 1 պտղունց
4. Ալյուր – 160 գ
5. Վարսակ – 1 բաժակ
6. Կարագ – 100 գ
7. Ձու – 1 հատ
8. Փխրեցուցիչ – թ/գ
9. Մանր շոկոլադ – 30 գ
Պատրաստման եղանակը
1. Առանձին թասի մեջ խառնել ալյուրը, վարսակի փաթիլները, աղը, շաքարավազը և փխրեցուցիչը:
2. Առանձին խառնել ձուն՝ դդմի խյուսի և փափուկ կարագի հետ:
3. Միացնել 2 թասերի զանգվածները, խառնել: Պետք է ստացվի բավականին պինդ խմոր, որը չի հոսի գդալից: Հիմա խմորին ավելացնել մանր շոկոլադ և նորից խառնել:
4. Ձևավորել թխվածքաբլիթներ և շարել պերգամենտով պատած տապակին:
5. Թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 30-35 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը