Բաժիններ՝

Մոուրինյուն կանգնեցրել է Մխիթարյանի հնարավոր տրանսֆերը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կանգնեցրել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Միլանի «Ինտեր» հնարավոր տրանսֆերը: Armsport.am-ի տեղեկացմամբ՝ այս մասին հաղորդում է Daily Star-ը:

Իտալական ակումբը ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով կարող է միայն կես տարով վարձակալել 28-ամյա ֆուտբոլիստին, սակայն պորտուգալացի մասնագետը դրա մասին լսել չի ցանկանում: Մոուրինյուն պատրաստ կլինի Մխիթարյանին բաց թողնել միայն խոշոր գումարով, որպեսզի կարողանա իրականացնել Անտուան Գրիզմանի տրանսֆերը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին խնդրել է ակումբի ղեկավարությանն իրականացնել Մխիթարյանի տեղափոխությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031