
Շտապօգնության բժշկուհին՝ մեղադրյալի աթոռին. հիվանդը գիտակցության չգալով՝ մահացել է

Շտապօգնության բժիշկը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ մասնագիտական պարտականություններն անբարեխիղճ կատարելու մեղադրանքով։
Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Ապարան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես շտապօգնության բժիշկ, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, պարտավոր լինելով պատշաճ իրականացնել իր մասնագիտական պարտականությունները` Ապարան քաղաքի բնակչի բնակարան կատարած կանչի ժամանակ, ոչ պատշաճ և անբարեխիղճ է կատարել իր մասնագիտական պարտականությունները, ինչի հետևանքով բնակիչը գիտակցության չգալով՝ բժշկական կենտրոնում մահացել է:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։