Բաժիններ՝

Ռուսներն Ամանորը նախընտրում են անցկացնել Թբիլիսիում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին ընդգրկվել է Նոր տարին անցկացնելու ռուսների նախընտրած հինգ քաղաքների շարքում։ Զբոսաշրջիկները ցանկանում են այստեղ մնալ երեք ու կես օր։

Նոր տարին տոնելու համար ռուսները նախընտրել են Մինսկը, Բաքուն, Թբիլիսին և Երևանը։ Այսպիսին են հյուրանոցների ամրագրման ռուսական Tvil.ru ծառայության տվյալները, որոնք ստացվել են հարցումների հիման վրա։

Ըստ Tvil.ru-ի զբոսաշրջիկները Թբիլիսիում կանցկացնեն երեք ու կես օր՝ հյուրանոցի վրա ծախսելով միջինը օրական 45 դոլար։ Վրաստանում ռուսների համար հետաքրքիր են նաև Գուդաուրիի և Բակուրիանիի լեռնադահուկային սահադաշտերը։

Համեմատության համար՝ Նոր տարուն Բաքու կայցելեն միջինը չորս օրով  (հիսուներկու դոլար), Մինսկ՝ երեք ու կես օրով (հիսուն դոլար)։

Tvil.ru-ն հյուրանոցների առցանց ամրագրման խոշորագույն կայքն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս