Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Գյումրիում. 6 վիրավորների մեջ հղի կա

Այսօր, հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ «CPS» բենզալցակայանի հարևանությամբ, բախվել են Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի բնակիչ, 60-ամյա Հովիկ Գրիգորյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 34 FV 214 համարանիշի և դեռևս անհայտ վարորդի կողմից վարած «Mercedes» մակնիշի 34 OZ 289 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդ Հ. Գրիգորյանն ու նրա ուղևորներ, համագյուղացիներ, 60-ամյա Մայրամիկ Գևորգյանը, 33-ամյա Արտակ Մխիթարյանը, «Mercedes»-ի ուղևորներ, Գյումրի քաղաքի բնակիչներ, 38-ամյա Ռուբիկ Գրիգորյանն ու 39-ամյա Տիգրան Մելքոնյանը մարմնական վնասվածքներով, մի մասը՝ ծայրահեղ ծանր, մի մասը՝ ծանր կայուն ախտորոշմամբ, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 06-ի ուղևորուհուն` Ջաջուռ գյուղի բնակչուհի, 24-ամյա Հռիփսիմե Գրիգորյանին, ով հղի է, հիվանդանոց են տեղափոխել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչներ՝ ոստիկանության կապիտաններ Արմեն Պողոսյանն ու Դավիթ Ասատրյանը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են «Mercedes»-ի վարորդի ինքնությունը:

Լուսանկարը՝ Խաչիկ Գևորգյանի

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս