Ապագայի 5 տեխնոլոգիա, որ աշխատում է արդեն այսօր
Տեխնոլոգիաները, որոնց մասին նախկինում կարող էինք միայն երազել, արդեն հասանելի են: Ներկայացնում ենք դրանցից 5-ը:
1. Առանց վարորդի բեռնատարներ։ Ինքնակառավարվող բեռնատարները նպատակ ունեն նվազեցնել վթարները, որոնց մեծ մասում կա մարդկային գործոնը: Այժմ ամենատարածված բեռնատարը Semi-ն է: Այն ներկայացնում է Tesla ընկերությունը:
2. Մեխանիկական էկզոկմախք։ Ֆանտաստիկ ֆիլմերի ամենատարածված ատրիբուտն արդեն իսկ իրականություն է: Կան մի շարք նախագծեր, որոնք հենց էկզոկմախքներ ստեղծելու համար են: ReWalk-ը դրանցից մեկն է:
Այս էկզոկմախքն օգնում է պարալիզացված մարդկանց նորից ոտքի կանգնել և ինքնուրույն անել որոշ շարժումներ:
3. Սննդի 3D տպագրություն։ Սննդի 3D տպագրությունն ունի մեծ պոտենցիալ և ապագայում թույլ կտա ստեղծել սննդի մեծ պաշարներ՝ առանց ավելորդ ջանքերի:
ByFlow սննդային պրինտերն արդեն այսօր պատրաստում է կերակուր՝ օգտագործելով բանջարեղենային, մրգային և անգամ մսային հիմքեր:
4. Տրանսֆորմերներ։ Տրանսֆորմերների մասին դեռ նկարահանվում են ֆիլմեր, իսկ դրանք արդեն իրականություն են:
Ուսումնասիրությունները կատարվում են Մասաչուսեթսի համալսարանում: M blocks ծրագիրը մշակում է ռոբոտների մոդելներ, որոնք կարողանում են փոխել իրենց կառուցվածքը: Ուսումնասիրությունները դեռ սկզբնական փուլում են, սակայն կան արդեն հաջողված օրինակներ:
5. Կենսաչափության վրա հիմնված վճարումներ։ Կենսաչափությունը մաթեմատիկական ստատիստիկայի մեթոդներով մշակում և պլանավորում է կենսաբանական օբյեկտների ուսումնասիրություններից ստացվող արդյունքները։
Նման կենսաչափական տեխնոլոգիաներով կատարված վճարումներով արդեն շատ քչերին է կարելի զարմացնել: Այս ոլորտը գնալով ավելի ու ավելի է զարգանում:
Սիրարփի Աղաբաբյան