Հունվարի 1-ին երիտասարդին բերման են ենթարկել Բագրատաշենի սահմանային անցակետից
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 1-ին՝ ժամը 23.40-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից Արարատի բաժին է տեղափոխվել 1996 թ. ծնված Ավագ Ա.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 22-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով: