Ավտովթար Երևանում. Երևանի զինվորական դատախազության դատախազը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
Երեկ՝ հունվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը18։30-ի սահմաններում Դավիթ Անհաղթի և Կարապետ Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ՝ 28-ամյա Մովսես Սմբատյանի վարած Mercedes մակնիշի 35 ԼD 992 համարանիշի, Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ՝ 47-ամյա Աշոտ Կարապետյանի վարած Mercedes մակնիշի 35 AV 542 համարանիշի և Երևան քաղաքի Կամարակի փողոցի բնակիչ՝ 31-ամյա Վահան Հարությունանի վարած BMW մակնիշի 363 GG 01 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդ Վ. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Կարապետյանն աշխատում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում, իսկ Վ Հարությունյանը՝ Երևանի զինվորական դատախազությունում՝ որպես դատախազ, կոչումով արդարադատության 3-րդ դասի խորհրդական է:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: