
57-ամյա կնոջը վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդը բերման է ենթարկվել

Հունվարի 1-ին՝ ժամը 1.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի խճուղում վրաերթի է ենթարկել 1961 թ. ծնված Գոհար Պետրոսյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը, թողնելով դեպքի վայրը, հեռացել է:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները նույն օրը, ժամը 3.10-ին, վարորդին իր բնակարանից բերման են ենթարկել բաժին:
Կատարվում է քննություն: