Բաժիններ՝

Վթար Ծաղկաձորի կամրջի մոտ. մեքենան ընկել է ձորակը

Հունվարի 2-ին՝ ժամը 10:25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ծաղկաձորի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվել և ընկել ձորակը, տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին «Volkswagen Passat» մակնիշի 35 MQ 936 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվել և ընկել ձորակը (մոտ 3 մ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հրաժարվել բժշկական օգնությունից:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, դուրս բերել երթևեկելի գոտի և մոտեցրել ավտոքարշակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս