
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը:
Հանրապետության տարածքում`
Հունվարի 2-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հունվարի 2-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: