
Զբոսաշրջիկը քաշել է փղի պոչից, նա էլ կատաղելով՝ ոտնատակ է տվել էքսկուրսավարին

Թաիլանդի Չոնբուրի գավառի զբոսայգում չինացի զբոսաշրջիկների պատճառով կատաղած փիղը սպանել է էքսկուրսավարին: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, էքսկուրսիայի մասնակիցները փորձել են նկարվել 17-ամյա Պայ փղի հետ, և նրանցից մեկը քաշել է կենդանու պոչից:
Ֆոտոսեսիայի ժամանակ փղի մեջքին նստած են եղել երկու աղջիկներ: Այն բանից հետո, երբ ինչ-որ մեկը քաշել է Պայի պոչից, նա վայր է գցել է իր վրա նստածներին գետնին և սկսել է հարձակվել զբոսաշրջիկների վրա: Էքսկուրսավար Յունցզե Խին փորձել է կանգնեցնել կենդանուն, և այդ ժամանակ փիղը խփել-գցել է նրան ու ոտնատակ տվել նրան: Դրանից հետո զբոսայգու աշխատակիցներին հաջողվել է բռնել Պային ու կապել նրան ծառին:
15 տարուց ավելի Պայի հետ աշխատած Մայգ Աու Յունգունը պատմել է ոստիկանությանը, որ նախկինում փիղն ագրեսիայի որևէ նշան չի ցուցաբերել: Ամենայն հավանականությամբ, էքսկուրսիայի մասնակիցների ոչ ադեկվատ վարքագիծը պարզապես վախեցրել է կենդանուն: Ներկայումս Թաիլանդի ոստիկանությունը պարզում է տեղի ունեցածի մանրամասները: Հայտնի չէ կպատժվի՞, արդյոք, փղի պոչից քաշած զբոսաշրջիկը, թե՞ ոչ: