Բաժիններ՝

Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի գյուղերի երեխաների համար կազմակերպված Ամանորի տոնական միջոցառմանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 30-ին մասնակցել է «Ապագա սերունդների հիմնադրամ»-ի կողմից հանրապետության գյուղական բնակավայրերից ժամանած երեխաների համար մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպված Ամանորի տոնական միջոցառմանը:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարն արժեքավոր նվերներ է հանձնել երեխաներին, շնորհավորել նրանց Նոր տարին եւ մաղթել խաղաղություն, քաջառողջություն, ուրախ ու երջանիկ կյանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031