Բաժիններ՝

Տեսանյութում ցուցադրել են, թե ԱՄՆ-ում ոստիկաններն ինչպես են այրվող ավտոմեքենայից փրկում մարդկանց

Միացյալ Նահանգների Միլուոկիի նահանգում ոստիկաններն այրվող ավտոմեքենայից դուրս են բերել երկու դեռահասների: Պարեկային ծառայողներից մեկի կրծքի տեսախցիկի գրանցած տեսանյութը հրապարակել է Associated Press-ը։

Ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը եւ բախվել սյանը: Հարվածից ավտոմեքենան շրջվել է ու բոցավառվել: Ուղեւորներից մեկին հաջողվել է ինքնուրույն դուրս պրծնել, բայց մյուս երկուսը մնացել են մեքենայի ճզմված սրահում:

Ոստիկանների կողմից ժամանակին ցուցաբերված օգնության շնորհիվ հաջողվել է նրանց դուրս բերել: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031