Ձմեռ պապիկն իրականում Ս. Նիկողայոս Հայրապետն էր
Ձմեռ պապիկը, կամ ինչպես Արևմուտքում են ասում՝ Սանտա Կլաուսը, իրականում հոգևորական է եղել: Նա Ս. Նիկողայոս Հայրապետն էր:
Ժամանակին հույն Նիկողայոս հայրապետը շրջում էր տնետուն և չքավոր ընտանիքների պատուհաններին գումար կամ նվերներ դնում: Ձմեռ պապի կերպարը ծագել է հենց այստեղից:
«Սանտա Կլաուս» թարգմանաբար Ս. Նիկողայոս է նշանակում: Այնպես որ, Ձմեռ պապի նվերները մանուկներն իրենց անմեղությամբ ընդունում են որպես պարգև Աստծուց:
Հայ ժողովուրդի մեջ ընդունված է Ամանորը կոչել նաև Կաղանդ: Այն նշանակում է որեւէ տոն նշելու կոչ, հրավեր: Հետագայում կաղանդը Հայաստանում ստացել է տարեմուտի իմաստը:
Քրիստոնեական առումով Ամանորը հաշվետվության յուրօրինակ մի օր է յուրաքանչյուր մարդու համար: Օր, երբ ամփոփվում են տարվա ընթացքում կատարված գործերը:
Ս. Ծնունդն աշխարհի քրիստոնյաների ամենամեծ և սիրված տոներից է: Իր թե՜ նշանակությամբ, էությամբ, թե՜ խորհրդով Ամանորը զիջում է Ս. Ծննդյանը: Ամանորն ինքնին օրացուցային փոփոխման երևույթ է, և իր մեջ որևէ խորհուրդ չունի: Իսկ Ս. Ծնունդն ամբողջությամբ Խորին Խորհուրդ է` Աստծո Որդու Ծնունդը, որը մարդկության համար դառնում է նոր և անվերջանալի սկիզբ: Իզուր չէ, որ շուրջ 2000 տարի մարդկությունն իր տոմարական բոլոր հաշվարկները կապում է Քրիստոսի Ծնունդով` նախքան Քրիստոս և Քրիստոսի Ծնունդից հետո:
Ս. Ծննդյանը նախորդում է պահք, որը սկսվում է դեկտեմբերի 30-ին և ավարտվում հունվարի 5-ի երեկոյան` Ճրագալույցի Ս. Պատարագով: Այս շրջանում բացառվում է կենդանական սնունդ:
Հոգևորականները հորդորում են Ամանորը դիմավորել եկեղեցում, խորհել հոգևոր վիճակի մասին և ստանալ Աստծո օրհնությունը: