Բաժիններ՝

Էդվարդ Նալբանդյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի զորամասերից մեկը

Դեկտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի N զորամաս:

Շնորհավորելով զինծառայողներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը զինվորականներին մաղթել է առողջություն, տոկունություն, խաղաղ երկինք և անփորձանք ծառայություն:

Զինվորականների հետ զրույցի ընթացքում արտգործնախարարը խոսել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերի մասին և պատասխանել ներկաների բազմաթիվ հարցերին:

Դիմելով զորամասի սպայական կազմին և զինվորներին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ծառայելով տարածաշրջանի ամենակայացած և մարտունակ բանակում՝ նրանք իրենց անգնահատելի ավանդն են բերում Հայաստանի անվտանգության և խաղաղության գործում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031