Բաժիններ՝

«Մխիթարյանի փոխարեն՝ կարող է հեռանալ Մոուրինիոն». Մամուլ

Մոուրինիոն, կարծես, կրկին սկսում է վստահել Մխիթարյանին, բայց մամուլը չի հանդարտվում և շարունակում է խոսել այն մասին, որ հայ ֆուտբոլիստը կհեռանա մանչեսթերյան ակումբից:

Հիշեցնենք, որ ըստ բրիտանական մամուլի՝ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է 10 ակումբ՝ Դորտմունդի «Բորուսիան», Միլանի «Ինտերը», «Արսենալը», «Միլանը», «Տոտենհեմը», «Էվերթոնը», «Վեսթ Հեմը», «Վալենսիան», «Սևիլիան» և «Ատլետիկոն»:

Սակայն, վերջին շաբաթվա ընթացքում բրիտանական մամուլն ակտիվորեն քննարկում է նաև այն տարբերակը, որ կարող է ակումբից հեռանալ թիմի գլխավոր մարզիչը:

Մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը չի ընդունում Մոուրինիոյի գործելաոճը: Ըստ բրիտանական մամուլի՝ մի շարք ֆուտբոլիստներ ցանկանում են հեռանալ՝ գլխավոր մարզչի հետ ընդհանուր հայտարարի չգալու պատճառով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031