ԱՄՆ-ում խանութներին կվերադարձվեն մինչև 1,4 մլն սուրբծննդյան նվերներ
Առաքումների UPS ծառայության պաշտոնական ներկայացուցիչները հայտնել են, որ ԱՄՆ-ում ընդունված Վերադարձնելու ազգային օրը խանութներին ետ կտրվեն մինչեւ 1,4 մլն սուրբծննդյան նվերներ: Այդ մասին հայտնել է Footwear News-ը:
Այս անգամ Վերադարձնելու օրը 2018 թվականի հունվարի 3-ն է: Տեղի պրակտիկայի համաձայն, նվերները հանձնում են չեկի հետ: Այն դեպքում, եթե ընծաները դուր չեն եկել կամ հարմար չեն եկել, դրանք կարելի է դերադարձնել եւ փողն ստանալ: Վերադարձման ցուցանիշը 8 տոկոսով կավելանա 2016 թվականի համեմատությամբ եւ ռեկորդային կդառնա National Returns Day-ի պատմության մեջ:
Ինչպես նշում է UPS-ի առեւտրային տնօրեն Ալան Գերշենհոռնը, նվերները վերադարձվում են ինչպես օֆֆլայն հանրախանութներում, այնպես էլ ինտերնետ-խանութներում: 2017 թվականին UPS-ը գործարկել է հատուկ անվճար հավելված, որը դյուրացնում է ապրանքների վերադարձն ինտերնետ-խանութներին:
«Նվերները ետ տալու ծրագրերը հաճախորդի նկատմամբ լոյալության դրսեւորում է եւ առցանց-առեւտրի ցանկացած հաջողակ ծրագրի անքակտելի մասը: Առաքումների ծառայությունները միշտ ուրախ կլինեն աջակցել առեւտրի ոլորտի բոլոր ինովացիաներին եւ օգնել գնված ապրանքների ետ տալու հարցում»,-ընդգծել է նա: