![](/banners/BeFunky-design.jpg)
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը վաճառում են իրենց առանձնատունը
![](https://168.am/wp-content/uploads/2017/12/0001.jpg)
Հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը որոշել են վաճառել Լոնգ-Այլենդի իրենց առանձնատունը, որտեղ նրանք միասին ապրում էին նախքան ամուսնալուծությունը: Ինչպես հայտնել էInternational Business Times-ը, կալվածքը գնահատվում է 55 մլն դոլար։
Հիմնական շենքում, որը կառուցվել է Թյուդորների ոճով, կա ութ ննջարան, աշխատասենյակ, ճաշասենյակ, ինչպես նաեւ հյուրասենյակ՝ բուխարիով: Տարածքում նաեւ գտնվում են երկու կողաշենքեր՝ հյուրերի համար եւ թեյատնակ՝ դեպի ծոց բացվող տեսարանով: Կալվածքն ունի սեփական նավամատույց, որտեղ տեղավորվում են մի քանի նավակ ու զբոսանավ: