
Ստամբուլում ԻՊ դեմ գործողությունների արդյունքում չորս ամսում 714 մարդ է ձերբակալվել

Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը հրապարակել է տվյալներ չորս ամսվա ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրականացված գործողությունների արդյունքների վերաբերյալ: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Համաձայն ներկայացրած տվյալների՝ սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 26-ը Ստամբուլում «Իսլամական պետության» դեմ 21 գործողություն է իրականացվել: Դրանց հետևանքով ձերբակալվել է 714 մարդ, որոնցից 670-ն օտարերկրյա քաղաքացիներ են: