
Մխիթարյանի տեսաուղերձը` Տարվա 10 լավագույն մարզիկների միջոցառմանը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ինչպես հայտնի է, երեկ տեղի է ունեցել Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի հաղթողների և տարվա ընթացքում մարզական բարձր նվաճումներ ունեցած մարզիկների պարգևատրման ու մեծարման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա չի գտնվել Հայաստանի ազգային հավաքականի և ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը քվեարկության արդյունքում ստացել էր ամենից շատ ձայները:
Ֆուտբոլիստը, սակայն, ներկաներին դիմել է փոքրիկ տեսաուղերձով.
«Սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն եմ հայտնում ջերմ վերաբերմունքի համար: Ձեր աջակցությունն ինձ համար միշտ կարևորագույն շարժառիթներից է հանդիսացել: Ուրախ եմ ներկայացնելու Հայաստանը միջազգային հարթակում և կշարունակեմ նորանոր հաջողություններով ուրախացնել բոլորիդ»,- ասել է Մխիթարյանը, ինչպես նաև շնորհավորել հայ ազգին` գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ:
«Բոլորիդ ուրախություն և ամենայն բարիք եմ մաղթում»,- ասել է Մխիթարյանը:
Տեսաուղերձը «Instagram»-ի իր էջում հրապարակել է Մխիթարյանի քույրը` Մոնիկա Մխիթարյանը:
https://www.instagram.com/p/BdPhoLXAalK/?taken-by=monitaryan