Բաժիններ՝

Վրաերթի ենթարկված կինը մահացել է. ակնկալում ենք ճանաչողների աջակցությունը. ոստիկանություն

Դեկտեմբերի 20-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղի թիվ 38 հասցեի մոտ անհայտ անձը վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեկտեմբերի 26-ին, ժամը 18:10-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր-Նորքի բաժնից հեռախոսագիր է ստացվել, որ նույն օրը, ժամը 17.10-ին, վրաերթի ենթարկված կինը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:

Կնոջ արտաքին նկարագիրը. հասակը՝ մոտ 155-160 սմ, նիհարավուն կազմվածքով, սև մազերով, օվալաձե դեմքով, աչքերը՝ շագանակագույն:

Հագին եղել է մոխրագույն, սև նախշերով սվիտեր, սև կտորե տաբատ, ձմեռային սև կոշիկներ։

Կնոջ ինքնության վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն (1-02) կամ զանգահարել ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին՝ +322 2-02-02, +322 2-37-88 կամ 041 55 66 66 հեռախոսահամարներով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս