Բաժիններ՝

Սյունիքի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգը հաստատվել է

Կառավարությունը հավանություն տվեց Սյունիքի մարզում կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգին: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ աղբահանության վիճակը Սյունիքի մարզում համեմատաբար գոհացնող է միայն քաղաքային բնակավայրերում, գյուղական շրջաններում աղբահանության ծառայություները չեն կրում սիստեմատիկ բնույթ։

«Թափոնների կառավարման մակարդակը Սյունիքի մարզում հեռու է սանիտարական նորմերից ու պետք է բարելավվի թափոնների կառավարման և աղբավայրի շահագործման ոլորտում ԵՄ չափանիշների ներդրման միջոցով», – ասաց Լոքյանը: Ըստ նրա, խնդիրն այն է, որ համայնքները ներգրավված չեն աղբահանության ծառայություններ մատուցելու հարցում: Բացի այդ, նախարարի խոսքով, աղբահանման ծառայությունների համար ցածր սակագներ են գործում, դրա պատճառն այն է, որ այդ ծառայությունները, որպես այդպիսին, ընդհանրապես գյուղերում չկան, արդյունքում, աղբահանության տոկոսը շատ ցածր է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031