
Նիկշա Բավցևիչը` բասկետբոլի տարվա լավագույն մարզիչ

Հայաստանի բասկետբոլի հավաքականի մարզիչ Նիկշա Բավցևիչը ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ:
Հարցման արդյունքում առաջին հորիզոնականում է հայտնվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը: Նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականը անցկացրել է 8 պաշտոնական հանդիպում, որոնցից 4-ում տոնել է հաղթանակ:
2-րդ տեղում է Վահագն Հարությունյանը, ում գլխավորությամբ Հայաստանի կանանց մինչև 18 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնում դարձել է արծաթե մեդալակիր, իսկ կանանց մինչև 16 տարեկանների հավաքականը հռչակվել է Եվրոպայի առաջնության հաղթող:
Եռյակը եզրափակել է Հայաստանի մինչև 16 տարեկանների տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը: Վերջինիս գլխավորությամբ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության չեմպիոն:
Հարցմանը մասնակցել է 26 մարզական լրագրող, այդ թվում՝ նաև «Արմենպրես» լրատվական գործակալության ներկայացուցիչը: