
Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրով ձեռք է բերվել գերհզոր տրակտոր

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում «Նաիրի բերրիություն» ընկերությունն ունիվերսալ տրակտոր է ձեռք բերել, որն իր տեսակով Հայաստանում միակն է:
Այս տեխնիկայի միջոցով հնարավոր է հողը փխրեցնել և աղալ քարերը: Այն կարող է փոխարինել միաժամանակ 3-4 տրակտորի, կատարում է նաև պարարտացում, սնուցում, այգիների հիմնում և այլն:
«Սա պարզապես նվեր է, պետությունն այս ծրագրի միջոցով մեծ հնարավորություն է ստեղծել մեզ համար»,-նշել է «Նաիրի բերրիություն» ընկերության սեփականատեր Բաղդասար Մեսրոպյանը` ընդգծելով, որ այս մեքենայի օգնությամբ կարող է հասնել առավել բարձր արդյունքների:
«2016-2015 թվականների համեմատ այս տարի տրակտորների ներկրումը համապատասխանաբար 2,5 և 3,5 անգամ ավելացել է հենց այս ծրագրի շրջանակում: Կարծում ենք, որ 2018-ին ավելի շատ տեխնիկա կներկրվի և կթարմացվի պարկը»,-նշել է փոխնախարար Մակարյանը:
Ընդհանուր առմամբ, մինչ օրս լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվել է 157 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում` 67 տրակտոր, 2 կոմբայն և 88 միավոր այլ գյուղտեխնիկա: