
««Մանչեսթեր Սիթին»՝ Չեմպիոնների լիգայի ֆավորի՞տ: Իսկ որտե՞ղ է խաղում Մեսսին». Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք իր թիմը համարվում է ֆավորիտ Չեմպիոնների լիգայում: Դեկտեմբերի 27-ին «քաղաքայինները» ԱՊԼ-ի 20-րդ տուրի շրջանակներում հաղթեցին «Նյուքասլ Յունայթեդին» (1:0)՝ Անգլիայի առաջնությունում իրենց հաղթական շարքը հասցնելով 18-ի:
«Մենք Չեմպիոնների լիգայի ֆավորիտնե՞րն ենք: Իսկ որտե՞ղ է խաղում Մեսսին: Ա՛յ, հենց այդ թիմն էլ հանդիսանում է Չեմպիոնների լիգայի ֆավորիտը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» կխաղա շվեյցարական «Բազելի» հետ, իսկ «Բարսելոնան» կհանդիպի Լոնդոնի «Չելսիին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը