Արտասովոր բաղադրատոմս Նոր տարվա համար. այս ոսկե Ձմեռ պապը Ձեր տոնը կդարձնի յուրահատուկ
Օրիգինալ պիրոգ՝ Նոր տարվա համար
Բաղադրիչներ
1. Ալյուր – 4 բաժակ
2. Շաքարավազ – 1/2 բաժակ
3. Չոր խմորիչ – 2 տուփ
4. Աղ – 1 թ/գ
5. Կաթ – 1/2 բաժակ
6. Ջուր – 1/4 բաժակ
7. Կարագ – 100 գ
8. Ձու – 2 հատ
9. Չամիչ – 2 հատիկ
10. Ձվի դեղնուց – 2 հատ
11. Կարմիր սննդային ներկանյութ – 2 կաթիլ
Պատրաստման եղանակը
1. Մեծ թասի մեջ խառնել 2 բաժակ ալյուր, շաքարավազ, խմորիչ և աղ: Կաթսայի մեջ տաքացնել կաթը, ջուրը և կարագը: Հետո դա ավելացնել չոր բաղադրիչներին: Լավ խառնել: Հարել ձվերը՝ մինչև միասեռ զանգված ստանալը և մնացած ալյուրի հետ ավելացնել խմորին:
2. Լավ խմոր հունցել: Այն պետք է ձիգ ստացվի: Տեղավորել խմորը թասի մեջ և ծածկել կափարիչով: Թողնել 1 ժամ, որպեսզի այն աճի 2 անգամ:
3. Տաքացնել ջեռոցը մինչև 180 աստիճան: Խմորը բաժանել 2 մասի, մեկը մյուսից պետք է մի փոքր մեծ լինի:
4. Մեծ կտորից պատրաստել եռանկյունի՝ Ձմեռ պապի գլխարկի և դեմքի համար:
5. Փոքր կտորը բաժանել 2 մասի: Մի մասին տալ մորուքի ձև՝ մկրատի օգնությամբ ձևավորելով մորուքը:
6. Մնացած խմորից պատրաստել թևերը, քիթը, գլխարկի եզրը և գլխարկի գնդիկը: Բեղերը տեղավորել մորուքից վերև: Քիթը ամրացնել անմիջապես բեղերի վերևում:
7. Մկրատի օգնությամբ անցքեր անել աչքերի համար և տեղավորել այնտեղ չամիչները: Տարբեր թասերի մեջ հարել դեղնուցները: Մեկի մեջ ավելացնել կարմիր ներկանյութը և դրանով լավ պատել քիթը, այտերը և գլխարկը: Մյուս դեղնուցով պատել մնացած խմորը:
8. Ծածկել փայլաթիթեղով: Թխել խմորը 15 րոպե: Հետո հանել փայլաթիթեղը և թխել ևս 10 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը