Բաժիններ՝

Բրիջիտ Բարդոն հուշագրություններ է հրատարակելու

Բրիջիտ Բարդոն 2018 թվականի հունվարի 25-ին կհրատարակի իր հուշերի գիրքը: Այս մասին ֆրանսիացի դերասանուհին եւ կենդանիների պաշտպանը հայտնել է France-Presse գործակալությանը:

«Այս գիրքը կամփոփի իմ գործունեությունը: Այն կկոչվի «Արցունքներ մարտում»: Դա կլինի իմ վերջին գիրքը. ես այլեւս մտադիր չեմ այլ գրքեր լույս ընծայել»,- ասել է 83-ամյա ֆրանսուհին:

Նա ընդգծել է, որ հուշագրություններում կշարադրի «աշխարհի եւ հասարակության իր տեսլականը, այն բանի տեսլականը, թե իշխանություններն ինչ կերպ են այն կառավարում, ինչպես նաեւ, թե ինչպես են վերաբերվում կենդանիներին» իր երկրում:

Հուշագրությունները կհրատարակի Ֆրանսիայի Plon խոշորագույն հրատարակչությունը: Բարդոյի նախորդ գիրքը «Ճիչ լռության մեջ»-ը, լույս է տեսել 2003 թվականին Rocher հրատարակչությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս