Բաժիններ՝

Կենդանիներին փրկելու հոլովակներ, որոնք վերականգում են հավատը մարդկության նկատմամբ

Ամերիկյան Mashable հրատարակությունը մեկ տեսանյութի մեջ է հավաքել 2017 թվականին կենդանիներին փրկելու պատմություններ, որոնք դիտելիս արտասվել են Համացանցի միլիոնավոր օգտատերեր։

Լրագրողները հիշել են, թե ինչպես են փրկարարները եւ սովորական մարդիկ փորձել օգնել կենդանիներին էքստրեմալ իրավիճակներում. փրկել անօգնական ճագարներին Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների ժամանակ եւ խեղդվող չղջիկներին ու ահաբեկված շներին «Հարվի» փոթորկից հետո: «Կենդանիներին փրկելու այս տեսագրություններն օգնեցին վերականգնելու մարդկության նկատմամբ հավատը»,- նշում է խմբագրությունը տեսանյութին ուղեկցող գրառման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031