Մաուրիսիո Պոչետինիոն կարող է գլխավորել ՊՍԺ-ը
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է շարունակել կարիերան Ֆրանսիայում:
Ֆրանսիական ՊՍԺ-ն դիտարկում է տարբեր թեկնածուների՝ որպես թիմի ներկայիս մարզիչ Ունայի Էմերիի ալյընտրանք: Ինչպես հաղորդում են անգլիական ԶԼՄ-ները, 44-ամյա Մաուրիսիո Պոչետինիոն այդ պաշտոնի թեկնածուներից մեկն է: Արգենտինացու գլխավոր առավելությունը կայանում է նրանում, որ նա կարողացել է կարճ ժամանակում լոնդոնցիներին դարձնել մրցունակ ԱՊԼ-ում և եվրագավաթներում:
Հիշեցնենք, որ փարիզեցիների գլխավոր մարզչի պաշտոնի համար դիտարկվում են նաև Լուիս Էնրիկեն և Անդրե Վիլաշ-Բոաշը: Նշենք, որ Պոչետինոն որպես ֆուտբոլիստ՝ 2 տարի հանդես է եկել ՊՍԺ-ի կազմում: Ընթացիկ մրցաշրջանում «Տոտենհեմը» գրավում է 5-րդ տեղն ԱՊԼ-ում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը