Բաժիններ՝

«Արսենալը» կարող է Ալեքսիս Սանչեսին փոխարինել Հենրիխ Մխիթարյանով

«Արսենալը» հետևում է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հետաքրքրում է «Արսենալին»:

Ինչպես հաղորդում է անգլիական մամուլը, «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Կարմիր սատանաների» կիսապաշտպանին դիտարկում է՝ որպես Ալեքսիս Սանչեսի պոտենցիալ փոխարինող, ով կարող է հեռանալ Լոնդոնից: «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել հայ կիսապաշտպանին այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ֆուտբոլիստը գնահատվում է 35 մլն ֆունտ:

Հաղորդվում է նաև, որ Մխիթարյանի նկատմամբ հավակնություններ ունեն Միլանի «Ինտերը» և Դորտմունդի «Բորուսիան»: Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն անցկացրել է 19 հանդիպում, խփել է 2 գոլ և կատարել է 6 փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս