Բաժիններ՝

Զինված տղամարդը փորձել է մտնել Արգենտինայի նախագահի նստավայր

Արգենտինայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը փորձել է երկրի նախագահ Մաուրիսիո Մակրիի նստավայր մտնել ավտոմոբիլով, որի մեջ հրազեն է եղել: Այդ մասին տեղեկացնում է Todo Noticias հրատարակությունը՝ վկայակոչելով երկրի անվտանգության նախարարության աղբյուրներ:

Հրատարակության տվյալներով՝ 33-ամյա տղամարդը փորձել է մտնել Մակրիի «Կինտա դե Օլիվոս» քաղաքամերձ նստավայր, որը գտնվում է Բուենոս Այրեսի նահանգի Օլիվոս քաղաքում: Ոստիկանության աղբյուրները նշել են, որ տղամարդը ցանկացել է հանդիպել նախագահի հետ եւ նվերներ տալ նրան: Իրավապահ մարմինների աշխատակիցները հրաժարվել են ներս թողնել ավտոմոբիլը, այդ ժամանակ վարորդը հարձակվել է ոստիկանների վրա: Նրան անմիջապես ձերբակալել են, ավտոմեքենայում ինքնաշեն զենք ու փամփուշտներ են գտել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս