Բաժիններ՝

«Ամերիկան արագորեն ավելի փառահեղ է դառնում». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի միկրոբլոգում գրել է, որ «Ամերիկան փառահեղ է դառնում» ավելի արագ, քան որեւէ մեկը կարող էր ակնկալել։ Ուստի նա հորդորել է համաքաղաքացիներին՝ Սուրբծննդյան արձակուրդից հետո շուտափույթ վերադառնալ աշխատանքի:

Նոյեմբերի վերջին ԱՄՆ-ի ղեկավարն արդեն հայտարարում էր, որ իր աշխատանքի տասն ամսվա ընթացքում ավելին է արել, քան «ցանկացած այլ նախագահ»: Նա նշել է, որ ԱՄՆ-ն այժմ տնտեսական վերելք է ապրում, չնայած «ռուսական միջամտության» հետաքննությունը:

Թրամփը հաղթանակ է տարել անցյալ տարվա նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում: Նախընտրական արշավի ընթացքում նրա կարգախոսն էր՝ «Վերադարձնենք Ամերիկայի մեծությունը»: Նա խոստացել է, որ երկիրն ապագայում վերստին կդառնա «հարուստ ու անվտանգ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս