Բաժիններ՝

«Բորուսայի» տնօրենը՝ Մխիթարյանի վերադարձի մասին

Երբ Հենրիխ Մխիթարյանի խնդիրները մանչեսթերյան ակումբում սկսվեցին, բոլորը սկսեցին Մխիթարյանին հետ ուղարկել Դորտմունդ՝ համեմատելով նրան Կագավայի հետ:

Սակայն, Դորտմունդում Հենրիխին չեն սպասում: Դորտմունդյան «Բորուսայի» տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն մեկնաբանել է Մխիթարյանի՝ գերմանական ակումբ հավանական վերադարձը:

«Ես գիտեմ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության ֆինանսական մանրամաները ավելի լավ, քան ինչ-որ մեկը: Այդ իսկ պատճառով, նրա վերադարձը հավանական է իրադարձությունների միայն խելահեղ դասավորության դեպքում»,- հայտարարել է Վատցկեն:

Ի դեպ, դորտմունդյան ակումբի երկրպագուներին դուր չի եկել Վատցկեի մեկնաբանոթյունը: Թվիթերյան գրառումներով նրանք նշում են, որ ցանկանում են Հենրիխին տեսնել դորտմունդյան ակումբում, հատկապես հիմա, երբ նրանք լուրջ խնդիրներ ունեն:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վերջնականապես կորավ «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակից վերջին 2 ամսվա ընթացքում: Ժոզե Մոուրինիոն ակնհայտ ասում է, որ իրեն դուր չի գալիս հայ ֆուտբոիստի մարզավիճակը. «Ես գոհ չէի նրա խաղից վերջին ժամանակներում: Խոսքը ոչ թե մեկ-երկու, այլ երեք, չորս, հինգ խաղերի մասին է»:

ESPN-ի տվյալներով՝ Մխիթարյանն ու Մոուրինիոն վիճել են: Դա տեղի է ունեցել «Բրայթոնի» հետ խաղից հետո: Մոուրինիոն դժգոհ է եղել հայ ֆուտբոլիստի խաղից և արտահայտել է իր դժգոհությունը հանդերձարանում՝ բոլորի ներկայությամբ: Դրանից հետո Մխիթարյանն ու Մոուրինիոն շարունակել են բուռն քննարկումները մանչեսթերյան ակումբի բազայում: Դրանից հետո Մխիթարյանը չի խաղում:

Կոնֆլիկտը տեղի է ունցել նոյեմբերի վերջին, սակայն ամսվա սկզբից էլ Մխիթարյանն ու Մոուրինոին չէին հասկանում իրար: Ամեն ինչ սկսվեց «Չելսիի» հետ խաղում Մխիթարյանի փոխարինումից: Sky Sports-ի փորձագետ Ջեյմի Կարագերի խոսքով՝ Մխիթարյանի հետ մանչեսթերյան ակումբը խաղում էր 10 հոգով:

Մխիթարյանի տեղափոխության մասին կան շատ խոսակցություններ, սակայն հստակ առաջարկներ չկան:

«Յուրանքանչյուր ֆուտբոլիստ ունի իր գինը: Ճիշտ արժեքի դեպքում ֆուտբոլիստը կարող է հեռանալ: Սա իմ մոտեցումն է՝ որպես մարզիչ: Եթե իհարկե ղեկավարությանը հետաքրքրում է իմ կարծիքը: Եթե ֆուտբոլիստը ինչ-որ բանից դժգոհ է, կամ՝ նրա համար լավ գումարներ են վճարում, նա կարող է հեռանալ»,- նշել է Մոուրինիոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս