
Տարվա գլխավոր չարագործ է հայտարարվել Թոմ Հարդիի գլխարկը

The Guardian հրատարակությունը կազմել է 2017 թվականի հեռուստատեսության գլխավոր չարագործների ցուցակը:
Վարկանիշում տեղ են գտել վեց գործող անձինք, մեկ ծովային էակ, մեկ գլխարկ, ինչպես նաեւ «Սպասուհու պատմությունը» սերիալի գրեթե բոլոր հերոսները: Լրագրողներին, մասնավորապես, վախեցրել են «Մեծ փոքրիկ սուտը» նախագծից Փերի Ռայթը, որին մարմնավորել է Ալեքսանդր Սքարսգորդը, Սայմոն Ֆոսթերը՝ «Դոկտոր Ֆոսթեր» հաղորդումից (դերասան Բերթի Քարվել) եւ Թենդի Նյուտոնը՝ «Ըստ ծառայության պարտքի» շոուից:
«Թվին Փիքսի» երրորդ եթերաշրջանից Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ Դեյլ Քուփերի չար դոպելգանգերին անվանել են տարվա ամենախելառ չարագործը: Սերիական մարդասպաններից, որոնք հայտնվել են «Բանականության որսորդը» սերիալում, ցուցակում տեղ է գտել Էդմունդ Քեմփերը՝ իսկական մոլագար, որին մարմնավորել է Քեմերոն Բրիթենը:
Կարանգ հսկայական ձուկը, որին ներառել են վարկանիշում, նույնպես իրականում գոյություն ունի: Այն հայտնվել է «Երկնագույն մոլորակ II» վավերագրական հաղորդման մեջ: «Տաբու» շոուի մեջ Թոմ Հարդիի գլխարկը հռչակել են տարվա հագուստի ամենասարսափելի իրը. այն միաժամանակ ե՛ւ չափազանց մեծ է, ե՛ւ չափազանց փոքր, ե՛ւ պարզապես` հիմար: