
Ո՞ր երկրներ են հայերը մեկնում՝ Ամանորը դիմավորելու համար

«Նոր տարվա սեղանի հիմնական ծանրությունն ընկնում է կնոջ վրա, եթե նա աշխատող է, գումար ունի, ասում է՝ դիմավորենք ուրիշ տեղ, նույն ծախսն է լինելու: Ծաղկաձոր գնացեք Նոր տարվա օրերին, այնտեղ ազատ տեղ չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Հարցին՝ հիմնականում ո՞ր երկրներ են հայերը գնում Նոր տարին դիմավորելու, սոցիոլոգն այսպես պատասխանեց. «Հիմնականում Ռուսաստան են գնում՝ ազգականների մոտ, որոշ մասը գնում է Կիպրոս, Եգիպտոս, Թուրքիա: 1/3-րդը գնում է իր ազգականների մոտ՝ գյուղ, որովհետև ինքը գյուղից եկել է Երևան»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: