
ՊՍԺ-ն պատրաստ է Սերգեյ Մալինկովիչ-Սավիչի համար «Լացիոյին» վճարել 170 մլն եվրո

Փարիզեցիները նորից ուզում են պայթեցնել տրանսֆերային շուկան:
Իտալական մամուլը մի քանի շաբաթ գրում է 22-ամյա սերբի նկատմամբ ՊՍԺ-ի հետաքրքրության մասին: Ինչպես պնդում է Corriere dello Sport-ը, «Լացիոյի» ղեկավարությունը հասկացրել է փարիզեցիներին, որ չի պատրաստվում բաժանվել ֆուտբոլիստից, բայց 170 մլն եվրոյի չափով առաջարկից «արծիվները» չեն կարող հրաժարվել:
Ֆուտբոլիստի ՊՍԺ հնարավոր տեղափոխությամբ պետք է զբաղվի հայտնի գործակալ Ժորժե Մենդեշը: Transfermarkt-ը Մալինկովիչ-Սավիչին գնահատում է 30 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում սերբը «Լացիոյի» կազմում անցկացրել է 21 հանդիպում, դարձել է 7 գոլի և 4 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը