
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 37 երթուղին սպասարկող ավտոբուսը

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում թիվ 37 երթուղին սպասարկող Diger մակնիշի 4785 Տ համարանիշի ատոմեքենայի վարորդ՝ 36-ամյա Արտակ Գաբրիելյանը դեռևս անհայտ պայմաններում Կոմիտասի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց , բախվել գովազդային վահանակին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և մոտ 250 մետր առաջ ընթանալով՝ բախվել ծառին։
Ինչպես դեպքիվայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։